ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տան պատը հայտնվել է կայանված մեքենաների վրա. Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասնում է 30.000-ի

Տեսանյութ թուրքական Հաթայ նահանգից: Տան պատը ինչ-որ կերպ հայտնվել է հենց կայանված մեքենաների վրա ու այդպես մնացել։ Այս մասին գրում է Лента дня-ն:

 

Մանրամասները` տեսանյութում:
 

Թուրքիայի տասը նահանգներում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրեթե 8 000 շինություն առաջնահերթ քանդման է ենթակա. ասվում է երկրի Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարության կայքում։

Գործակալությունը ստուգել է ավելի քան 132 հազար շենք, որից գրեթե ութ հազարը փլուզվել է կամ շտապ քանդման կարիք ունի, ևս 12 հազար տուն անմարդաբնակ վիճակում է։

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերված տների կառուցման կանոնները խախտելու մեջ կասկածվում է 131 մարդ։ Նրանցից ոմանց հետախուզում է հայտարարվել, մեկին կալանավորել են։ 

 

Հավելենք, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում մոտ է 30.000-ի:

Քաղաքականություն

Պատահարներ