Կրեմլը սպասում է Նյու Դելիի պաշտոնական դիրքորոշմանը նավթի հարցով․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացել Հնդկաստանի կողմից՝ ռուսական նավթի գնումներից հրաժարվելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ նման տեղեկություններ Նյու Դելիից չեն փոխանցվել։
Պեսկովը այս մասին ասել է լրագրողների հարցերին պատասխանելիս՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև վերջերս հայտարարված առևտրային համաձայնագրի ֆոնին առաջացած քննարկումները։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանություններն ելնում են միայն պաշտոնական հայտարարություններից և հաստատված հաղորդագրություններից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ–Հնդկաստան առևտրային գործարքի մասին, որի շրջանակում նախատեսվում է փոխադարձ մաքսատուրքի նվազեցում մինչև 18 տոկոս։ Ըստ ամերիկյան կողմի՝ սա կլինի ամենացածր մաքսատուրքը Հնդկական ենթամայրցամաքի երկրների շարքում։
Ռուսական կողմը ներկայումս որևէ փոփոխություն չի արձանագրում Հնդկաստանի դիրքորոշման մեջ՝ կապված ռուսական էներգակիրների ներմուծման հետ և սպասում է Նյու Դելիի պաշտոնական դիրքորոշմանը, եթե այն փոփոխվի։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...