Արման Ծառուկյանը՝ Իլիա Թոփուրիայի նկատմամբ իր առավելության մասին
Արման Ծառուկյանը խուսափել է ծավալուն մեկնաբանություններից՝ անդրադառնալով UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի նկատմամբ իր առավելությանը։ Նրա պատասխանը եղել է կարճ և վստահ։
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, Հայաստանը ներկայացնող մարզիկը «Mash на спорте» յութուբյան ալիքին տված հարցազրույցում կտրուկ է արձագանքել հարցին, թե ինչով է գերազանցում կազմակերպության 29-ամյա անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիային։
Մարտիկը հայտարարել է․ «Ամեն ինչում»։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը նույնպես 29 տարեկան է։ Նրա պրոֆեսիոնալ ռեկորդը MMA-ում կազմում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ, և երեք պարտություն։ Ռուս-հայկական ծագում ունեցող մարզիկը իր նորամուտը պրոֆեսիոնալ մենամարտերում նշել է 2015 թվականի սեպտեմբերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Ֆուտզալի Եվրո-2026-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 5-4 հաշվով առավելու...
Իտալիան ընդունում է Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը
Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը, որոնք պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են միանգամ...
Արման Ծառուկյանը հայտնել է, թե ով կարող լինել իր հաջորդ մրցակիցը
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը խոսել է իր...
Ուկրաինայի բողոքն անհիմն է. ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին
Ի պատասխան Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գրությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայա...