Մենք Փաշինյանին ենք թիրախ դիտարկում, այդպես էլ շարունակելու ենք․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։
«Ընտրությունների վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք կասենք։ Ընդդիմության միավորման ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է։ Տեսնենք։ Խոսքը մի ցուցակով գնալու մասին չէ։ Մենք Փաշինյանին ենք թիրախ դիտարկում, այդպես էլ շարունակելու ենք»,- ասել է նա։
Անդրադառնալով TRIPP նախագծին Սարգսյանը ասել է. «Մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է TRIPP-ը։ Ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք։
Իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, խաչմերուկ, բայց իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Աբու Դաբի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար» 2026...
ԱՄՆ-ն պատրաստում է 12 միլիարդ դոլարի «հանքային պահոց»՝ ի պատասխան չինական ճնշման. WSJ
ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ստեղծել մոտ 12 միլիարդ դոլարի արժողությամբ կարևորագույն հանքանյութերի ռ...
Եվրոպան պետք է ավելի անկախ դառնա ԱՄՆ-ից․ Մերց
Եվրոպան պետք է ավելի անկախ դառնա ԱՄՆ-ից, հատկապես տեխնոլոգիաների ոլորտում, հայտարարել է Մերցը։ «Նոստալգիան և հին լավ օ...
Մենք աշխատում ենք հավասարակշռության մեջ մնալ. Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք պետք է առիթ չտան, որ...