Դավիթ Խուդաթյանը` Շիրակի մարզպետին պաշտոնից ազատելու լուրերեի մասին
Շիրակի մարզպետի փոփոխություն չի նախատեսվում, և իշխանությունները գոհ են Դավիթ Առուշանյանի աշխատանքից։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե Շիրակի մարզպետը պատրաստվում է ազատվել պաշտոնից։
Նախարարը նշել է, որ տարվա ընթացքում տարբեր լրատվամիջոցներում շրջանառվում են նմանատիպ բազմաթիվ տեղեկություններ, որոնց մի մասը համապատասխանում է իրականությանը, իսկ մի մասը՝ ոչ։
«Պարոն Առուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում։ Այդ է պատճառը, որ լուրի հրապարակումից հետո էլ պարոն Առուշանյանը շարունակում է զբաղեցնել մարզպետի պաշտոնը։ Նա կշարունակի պաշտոնավարել մարզում, և մենք նրա աշխատանքից գոհ ենք»,- ասել է Խուդաթյանը։
Նա հավելել է, որ աշխատանքային գործընթացում հնարավոր են թերություններ և դրանց շտկման անհրաժեշտություն, սակայն ընդհանուր առմամբ Դավիթ Առուշանյանի գործունեությունը գնահատվում է բավարար, և նա կշարունակի իր աշխատանքը Շիրակի մարզում։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը. Վազգեն Հարությունյանը` իր շուրջ ստեղծված սկանդալի մասին
Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեկայան հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով...
Փեզեշքիանն արձագանքել է ԱՄՆ-ի առաջարկին
Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքը՝ արձագանքել ԱՄՆ նախագահի բանակցությունների առաջարկին, ես...
Արշակ սրբազանի կալանքը երկարացվեց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով։ Որոշումը կայացրե...
Սիրիացիների փոխանցումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացով. Սրբուհի Գալյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում է ընտրվել սիրիացիներին փոխանցելու տարբերակը։ Այս մասին մամլո աս...