6 միլիոն դրամի վնաս․ նախկին գյուղապետի գործն ուղարկվել է դատարան
Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կազմում, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու եղանակով օրինականացրել է այն. տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, 2013 թվականի ապրիլին տեղեկանալով, որ համապատասխան ընկերությունը համայնքում բջջային կապի կայան տեղադրելու համար ցանկանում է վարձակալության նպատակով հողամաս ձեռք բերել, նպատակադրվել է նախապես որոշված անշարժ գույքը օրենքի խախտմամբ հանել համայնքի հաշվեկշռից և գրանցել եղբոր անվամբ՝ այդ կերպ կազմակերպելով այն փաստացի իրենը դարձնելու գործընթացը։
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պաշտոնատար անձը կազմակերպել և անցկացրել է հողամասի աճուրդ-վաճառք և, խախտելով օրենքով սահմանված կարգով աճուրդի իրականացման կարգը՝ աճուրդին մասնակից է դարձրել նաև եղբորն ու հողամասը վաճառել նրան:
Դրանից հետո համայնքի ղեկավարի եղբոր և հիշյալ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյունքում՝ վարձավճարի գին կազմող 5.924.000 ՀՀ դրամը փոխանցվել է համայնքի ղեկավարի և նրա եղբոր բանկային հաշիվներին, սակայն նշված գումարն ամբողջությամբ տնօրինվել է համայնքի ղեկավարի կողմից:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին առաջադրվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերը նշված անշարժ գույքն արգելադրվել է, իսկ պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...