Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները և ծառայողների աշխատանքային պայմանները. Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Ըստ այդմ`
2025 թվականի ընթացքում բարելավվել է ավելի ցածր անվտանգային գոտիներ և պայմաններ տեղափոխելու վիճակագրական պատկերը։ Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները և ծառայողների աշխատանքային պայմանները՝ վերանորոգվել են մեծ թվով խցեր և կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ, աշխատասենյակներ և այլն։ Ընդլայնվել է ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության շրջանակը։ Բարելավվել է վերասոցիալականացման միջոցառումներին ազատազրկված անձանց ներգրավվածության ցուցանիշը։ Իրականացվել են հանրակրթական, բուհական, հետբուհական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։
2026թ․-ի համար նախանշվել են՝ Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերանայում: ՔԿՀ-ների պարագծի անվտանգության ապահովման մոդելի վերանայում: Ազատությունից զրկված անձանց ուղեկցումների ամբողջական իրականացում: Ատեստացիայի նոր ձևաչափի մշակում: Բոլոր ՔԿՀ-ներում էլեկտրոնային հսկողության իրականացում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...
Ամեն տարի ՔԿՀ-ներում ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք․ Արդարադատության նախարար
Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքո...