Մի քանի օրից աշխարհը, հավանաբար, կհայտնվի ավելի վտանգավոր վիճակում. Պեսկով
Աշխարհում իրավիճակը կարող է ավելի վտանգավոր դառնալ, եթե «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» (ՌՀՍ) պայմանագիրը դադարի գործել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եվ ընդամենը մի քանի օրից աշխարհը, հավանաբար, կհայտնվի ավելի վտանգավոր վիճակում, քան եղել է։ Առաջին անգամ Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը՝ երկու երկրներ, որոնք ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները, կմնան առանց հիմնարար փաստաթղթի, որը կսահմանափակի և վերահսկողություն կսահմանի այդ զինանոցների նկատմամբ։ Մենք կարծում ենք, որ դա շատ վատ է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ նման իրավիճակը բացասական է «ամբողջ աշխարհում անվտանգության, ռազմավարական անվտանգության համար»։
Նոր ՌՀՍ պայմանագրի գործողության ժամկետը լրանում է փետրվարի 5-ին։ Այն սահմանափակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, ինչպես նաև որոշ այլ հրթիռների և միջուկային մարտագլխիկների քանակը, որոնք կարող են ունենալ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։
Նմանատիպ հոդվածներ
Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը. Վազգեն Հարությունյանը` իր շուրջ ստեղծված սկանդալի մասին
Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեկայան հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով...
Փեզեշքիանն արձագանքել է ԱՄՆ-ի առաջարկին
Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքը՝ արձագանքել ԱՄՆ նախագահի բանակցությունների առաջարկին, ես...
Արշակ սրբազանի կալանքը երկարացվեց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով։ Որոշումը կայացրե...
Սիրիացիների փոխանցումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացով. Սրբուհի Գալյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում է ընտրվել սիրիացիներին փոխանցելու տարբերակը։ Այս մասին մամլո աս...