ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է. ԿԲ նախագահ
ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր հիմնական ներմուծման շուկաներից է Ռուսաստանը, այստեղ կա ռուսական ռուբլու արժևորում և կա բարձր գնաճ, քան մեզ մոտ։ Այսինքն` ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ իրական արտահայտությամբ արժեզրկվել է»,- մանրամասնել է Գալստյանը։
Նշենք, որ այսօր հայաստանյան փոխանակման կետերում ռուսական ռուբլի հնարավոր է ձեռք բերել 4.93 դրամով, մինչդեռ 2025 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 4.82 դրամ։
«Հարկային եկամուտները նախորդ տարվա նկատմամբ նվազել են շուրջ 5,4%-ով, սակայն վերանայված ծրագրով ցուցանիշն ապահովվել է։ Հարկային եկամուտների նվազումը պայմանավորվել է նաև հաշվետու տարվա երկրորդ եռամսյակում իրականացված շահութահարկի գծով հիմնարար փոփոխություններով»,- Ազգային ժողովում 2020թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյանը նշել է, որ 2020թ.-ին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 16,3%-ով:
«2020թ.-ին հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը կառավարության կողմից իրականացվել է պետական պարտքի կանխատեսվածից զգալի ավելի ծավալների ներգրավմամբ։
Իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պետական բյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 5,4%-ի, իսկ կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ էապես՝ մոտ 13,5%-ով ավելացել է և կազմել 63,5%՝ հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% շեմային ցուցանիշը»,- հայտնել է ԿԲ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...
Ամեն տարի ՔԿՀ-ներում ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք․ Արդարադատության նախարար
Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքո...
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական...