Կասեցվել է Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Շահումյան): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
«Ստուգման ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Ի մասնավորի՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատերի ծեփը թափված է եղել, առաստաղները ապահով չեն եղել և չեն պահվել նորոգ վիճակում, ունեցել են տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»:
Նմանատիպ հոդվածներ
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
10 քաղաքացի հոսպիտալացվել է, ծանր դեպքեր կան. մանրամասներ՝ Արագածոտնիում շղթայական վթարից
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մաս...
Գործադուլավորների փոխարեն՝ նոր աշխատողներ․ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում գործադուլը շարունակվում է
Այսօր արդեն 21-րդ օրն է, ինչ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 50-ից ավելի հորատողներ գործադուլ են անում՝ աշխատավարձի...
Չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում, թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը․ ՀՀՄԱ
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող արտերկրյա կառույցներ...