Երկաթուղու մասով մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ. Խուդաթյան
Երկաթուղու մասով մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ: Մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով ռուսական կողմի հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն՝ իրենց միջոցով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ավարտական փուլում կխոսեմ, բայց վարչապետի հայտարարությունից հետո շարունակում ենք նույն ուղղությամբ գործողություններ իրականացնել, նոր փոխություններ չունենք ու ակնկալում ենք, որ չենք ունենա, այս մասով վերջնական որոշում կունենանք, բայց այս պահին դեռ չունենք»,- նշել է նա:
«Նռնաձոր-Շվանիձոր ճանապարհի աշխատանքները ի սկզբանե պայմանագրով նախատեսված է եղել ավարտել 2026թ. մարտին»,- հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և հավելել, որ այս պահին հնարավոր է այդ ճանապարհով հասնել Նռնաձոր, թեև դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում և խորհուրդ չի տրվում:
«Ցավոք, Նռնաձորը երբեք Մեղրիին կապող ճանապարհ չի ունեցել, և երթևեկության համար ճանապարհը նախատեսված է եղել որպես երկաթգիծ, թալանվել է ժամանակին, հիմա այնտեղ դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցման տարածք: Որքան էլ երկաթուղու տարածքը թալանված է, մենք դա դիտարկում ենք որպես երկաթուղի»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ Նռնաձորի ճանապարհի աշխատանքները արագ տեմպով առաջ են գնում, և այս տարի 1-ին մասի աշխատանքները կավարտվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման համար կարևորել էր, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Վարչապետը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքները, եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում՝ ընդծելով, որ իրենք ոչ միայն պատրաստակամ են, այլ նաև ուզում են գործակցել Ռուսաստանի գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնեն գործակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հավանություն չի տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը․ մամուլի քարտուղար
Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապր...
Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը վերջին տարիներին նվազել է․ Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Հայաստանում...
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...