Նոր որոշում՝ անկանխիկ գնումների դեպքում
Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է փոփոխել և նվազեցնել անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից գանձվող միջնորդավճարները։ Ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն մտահոգությանը, որ 1-4 տոկոս միջնորդավճարները խոչընդոտում են անկանխիկ առևտրի անցմանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է՝ բազում ազդակներ են ստանում, որ դա կարող է լինել այն խնդիրներից մեկը, որը տնտեսվարողներին որոշակիորեն խոչընդոտում է:
Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է նաև այլ երկրների փորձը՝ պարզելու համար միջնորդավճարների չափերը։ Գալստյանը հավեվել է, որ Հայաստանում գործող միջնորդավճարները էականորեն չեն տարբերվում միջազգային պրակտիկայից և բարձր չեն, սակայն հաշվի առնելով ԿԲ դիրքորոշումը՝ անկանխիկ գործարքները խթանելու նպատակով որոշվել է սահմանափակումներ կիրառել։ Նա տեղեկացրել է, որ անցյալ շաբաթվա վերջին ԿԲ խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել։
ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ ներկայումս, կախված քարտի տեսակից, տնտեսվարողների ծախսերը միջինում կազմում են 0.9-1.8 տոկոս, ինչը պայմանավորված է բանկերի կողմից կատարված ներդրումներով՝ POS տերմինալների և դրանց հետ կապված լիցենզիաների ձեռքբերման համար։ Կայացված որոշմամբ սահմանվել է, որ մարտի 1-ից միջնորդավճարները Arca քարտերի համար կկազմեն 0.5 տոկոս, իսկ միջազգային քարտերի համար՝ 0.9 տոկոս։ Նա հավելել է, որ Visa-ի և MasterCard-ի սպասարկման վճարները կապ չունեն բանկային համակարգի կողմից գանձվող միջնորդավճարների հետ։
ԿԲ հաշվարկներով՝ այս որոշման արդյունքում բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 միլիարդ դրամ։ Մարտին Գալստյանի խոսքով՝ կայացված որոշումը կլուծի տնտեսվարողների խնդիրը, իսկ հետագա վիճակագրությունը ցույց կտա՝ անկանխիկ առևտրի հիմնական խոչընդոտը միջնորդավճարն էր, թե առկա էին այլ գործոններ։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...