ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք». Արշակյանը` հանրությանը

 Որպես հրավիրյալ երեկ Ջերմուկում ՀՀ վարչապետի, գործադիր և դատաիրավական համակարգի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ԱԺ գործընկերների հետ մասնակցեցի Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 

«Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթական, իրավական, առողջապահական, պաշտպանական համակարգերն այս առումով ամենանախոցելիներից են։ 
Հայաստանի սոցիալ֊տնտեսական զարգացման, մրցակցային առավելության գրավականը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից ամենակարևորը կոռուպցիայի բացառումն է` բոլոր մակարդակներում։ 

Կոռուպցիայի դեմ անողոք պայքարն այս առումով այլընտրանք չունի»,- գրել է նա։ 

Արշակյանը նաև կոչ է արել այցելել Ջերմուկ. «Ջերմուկում ֆանտաստիկ եղանակ է, հնարավորության դեպքում անպայման այցելեք»,- գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ