ԼՈՒՍԱՆԿԱՐ. Թուրքիայում հսկայական տեկտոնական խզվածք է առաջացել․ կադրեր` արբանյակից

«Роскосмос»-ը իր թելեգրամյան հաշվում հրապարակել է Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած տեկտոնական խզվածքի արբանյակային պատկերը, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Роскосмос»-ը շարունակում է Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի հետևանքների տիեզերական մոնիտորինգը»,-ասված է «Canopus-V» արբանյակից ստացված նկարի վերնագրում։ Համեմատության համար հրապարակմանը կցված է նաև լուսանկար ռուսական «Resurs-P» արբանյակից՝ արված 2021 թվականի հուլիսին։

Փետրվարի 11-ին «Habertürk» հեռուստաալիքը հայտնել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգում 200 մ երկարությամբ և 30 մ խորությամբ հսկա տեկտոնական խզվածքի ձևավորման մասին։

Քաղաքականություն

Պատահարներ