ԵԽ ֆրանսիացի պատգամավորն այցելել է Հայաստանն Արցախին կապող փակ ճանապարհահատված
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։
[b1e5074303b67e5677d3a6f0cca7fccc.png]
Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ռ․Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։
[3f0031a5546fd5637bd592906ea9987b.png]
Պարոն Բելամինը առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։
Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։
Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամինը սրանով ցույց է տալիս, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է․ «Ու սա հստակ ազդակ է, որովհետեև նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք․ սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»։
Մարզպետը նաև հարցազրույց է տվել պատգամավորին ուղեկցող ֆրանսիական լրատվամիջոցներին։
[9d4019e4b8e67cff3a737d0ddb32dc3e.png]
Նմանատիպ հոդվածներ
Հաագայի միջազգային դատարանի որոշման մասին հորդորում են ապատեղեկատվություն չտարածել
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հերքում է սոցհարթակներում տարածվող տեղեկությունը, ըստ որի Հաագա...
ԱՄՆ պետքարտուղարն առաջարկ է արել Հայաստանին ու Ադրբեջանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ...
Փաշինյանն ասել է, թե ո՞րն էր Թուրքիային օգնություն ցուցաբերելու նպատակը
Թուրքիայի հետ հումանիտար երկխոսությունը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը։ Մյունխենի անվտանգության համա...
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու...