Հաագայի միջազգային դատարանի որոշման մասին հորդորում են ապատեղեկատվություն չտարածել
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հերքում է սոցհարթակներում տարածվող տեղեկությունը, ըստ որի Հաագայի միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի: Հորդորում է չտարածել ապատեղեկատվություն, այլ իրադարձությունների զարգացմանը հետևել իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն պահանջում է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը»։
Հայաստանն էլ միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել արդեն 2 ամիս փակված Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։ Հայկական կողմն ընգծում է՝ մեքենաները միայն Կարմիր խաչի ուղեկցությամբ են անցնում, Արցախի բնակիչների համար կյանքի ճանապարհը փակ է։
Հայկական կողմը, հարցի հրատապությունը հաշվի առնելով, խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին։
Հաագայի դատարանը, որը լսեց նաեւ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, առաջիկա ամիսներին, լավագույն դեպքում շաբաթների ընթացքում որոշում կկայացնի։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարն առաջարկ է արել Հայաստանին ու Ադրբեջանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ...
Փաշինյանն ասել է, թե ո՞րն էր Թուրքիային օգնություն ցուցաբերելու նպատակը
Թուրքիայի հետ հումանիտար երկխոսությունը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը։ Մյունխենի անվտանգության համա...
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու...
«ՀԱՊԿ-ի հետ կապված մի շարք հարցեր ունենք». Փաշինյանը` Մյունխենում
Հայաստանը շարունակում է մի շարք հարցերի շուրջ աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ։ Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շ...