ԱՄՆ պետքարտուղարն առաջարկ է արել Հայաստանին ու Ադրբեջանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ մատնանշել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը: Տեղեկությունը նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ․ այն հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն առաջընթաց է արձանագրել երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի ճանապարհին:
«Նա ընդգծել է այն զգալի առաջընթացը, որը կողմերը ձեռք են բերել վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղ համաձայնագրի ճանապարհին, և ուշադրություն է դարձրել Բրյուսելում կողմերին ընդունելու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկին։ Զրույցի ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց կոմերցիոն ու մասնավոր տարանցման անհրաժեշտությունը», - նշված է հայտարարության մեջ:
Բլինկենը նաև կոչ է արել կողմերին այլ տրանսպորտային երթուղիներ բացել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ասել է, թե ո՞րն էր Թուրքիային օգնություն ցուցաբերելու նպատակը
Թուրքիայի հետ հումանիտար երկխոսությունը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը։ Մյունխենի անվտանգության համա...
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու...
«ՀԱՊԿ-ի հետ կապված մի շարք հարցեր ունենք». Փաշինյանը` Մյունխենում
Հայաստանը շարունակում է մի շարք հարցերի շուրջ աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ։ Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շ...
Հաագայի միջազգային դատարանի որոշման մասին հորդորում են ապատեղեկատվություն չտարածել
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հերքում է սոցհարթակներում տարածվող տեղեկությունը, ըստ որի Հաագա...