Զամբակչյանների ընտանիքը Թուրքիայից դիմել ՀՀ կառավարությանը` հայրենադարձության խնդրանքով
Զամբակչյանների ընտանիքը՝ Կարապետն ու նրա տարեց ծնողները, հրապարակայնորեն դիմել են Հայաստանի կառավարությանը Թուրքիայից՝ հայրենադարձության խնդրանքով։ Երկրաշարժի ժամանակ նրանք կորցրել են իրենց տունը Ալեքսանդրետայում (Իսկենդերուն) և բոլոր փաստաթղթերը։ Այդ պատճառով նրանք ֆիզիկապես չեն կարող հատել սահմանը, սակայն նրանց հարցով զբաղվում է ՀՀ կառավարությանն առընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Հարցն այն է, որ Կարապետը ՀՀ քաղաքացի է, սակայն նրա ծնողները` Հարությունն ու Մարին, Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներ են։ Ընտանիքի որդին դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի օգնեն հայրենիք վերադառնալ, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Երկրաշարժի ժամանակ Կարապետ Զամբակչյանը, Հարություն Զամբակչյանը և Մարի Մարտիկյանը կորցրել են իրենց տունը և բոլոր փաստաթղթերը։ Սփյուռքի գործերի գրասենյակը կապ է հաստատել ՀՀ արտգործնախարարության համապատասխան ստորաբաժանման հետ` դեպքի վերաբերյալ ուսումնասիրություն անելու համար։ Եթե խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, ապա հնարավոր է 1 օրում տրամադրել վերադարձի թուղթ ու մեր հայրենակիցները կարող են հասնել Հայաստան»,– նշեց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է օտարերկրացիներին, ապա նրանց պարագայում որոշակի փաստաթղթեր են պետք կամ գոնե հասնել է պետք ՀՀ պետական սահման։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում հայ փրկարարների թալանի մասին լուրերը կեղծ են
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում իր անունից...
Թուրքիայի երկրաշարժից զոհված հայերի թիվը հասել է 15-ի
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թիվը շարունակում է աճել։ Այս պահի դրությամբ նր...
Կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութե...
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության». «Թաթոյան» հիմնադրամ
«Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»`...