ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզում ցույցերը շարունակվում են. ակտիվիստները ջարդուփշուր են անում քաղաքը
Արդեն չորս օր է, ինչ ֆրանսիական արհմիությունները զանգվածային ցույցեր են անցկացնում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումներից։ Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր հարյուրավոր ցույցեր են անցկացվելու ամբողջ երկրում։
Ըստ լրատվամիջոցների՝ իրավապահ մարմինները կանխատեսում են, որ ամբողջ երկրում 600.000- 800.000 ցուցարար կմասնակցի ակցիաներին, Փարիզում՝ 90.000–120.000։ Ֆրանսիայի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին 757․000 մարդ է մասնակցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ 62–ից հասցնելով 64 տարեկանի։ Բարձրացումը պետք է լինի աստիճանաբար, և գործընթացը կավարտվի 2030 թվականին։