ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջո Բայդենը փնտրում է Միացյալ Նահանգների նախագահին

Ջո Բայդենն ասել է, որ անընդհատ նայում է շուրջը՝ հույս ունենալով տեսնել Միացյալ Նահանգների նախագահին, սպասում, երբ ինչ-որ մեկը պաշտոնապես կներկայացնի նրան։

 

«Ամեն անգամ, երբ լսում եմ «Միացյալ Նահանգների նախագահ» բառը, նայում եմ շուրջս և ասում՝ որտե՞ղ է նա»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

 

 Լրատամիջոցները գրում են, որ Ամերիկացի առաջնորդը նախկինում բազմիցս  փոխնախագահ Կամալա Հարիսին անվանել պետության ղեկավար, իսկ իրեն՝ փոխնախագահ կամ սենատոր:

 

Հունվարի վերջին Բայդենը Սփրինգֆիլդում ելույթի ժամանակ կատակել է իր հաճախակի սայթաքումների մասին։ Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը երեք անգամ սխալ է անվանել Վիրջինիայից դեմոկրատ կոնգրեսականի անունը։

 

Բայդենը մի անգամ ուկրաինացիներին իրանցի է անվանել՝ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Մինչ այս ԱՄՆ նախագահը Ուկրաինան շփոթել էր Իրաքի հետ։ Դա տեղի ունեցել, երբ նա խոսել Ֆլորիդայում  գնաճի մասին՝ դրա համար մեղադրելով Ռուսաստանին։ Պետության ղեկավարն ասել է, որ գնաճը համաշխարհային խնդիր է դարձել Իրաքում պատերազմի պատճառով։ Հետո ուղղվել է՝ հավելելով, որ մտածել է Իրաքի մասին, քանի որ որդին այնտեղ է մահացել։

 

Բայդենը հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում:  Մի անգամ Բոստոնում արքայազն Ուիլյամի հետ հանդիպման ժամանակ նա շփոթվել է և չէի կարողանցել հասկանալ`  ուր գնալ: Սպիտակ տան ղեկավարը  շփոթված կանգնել է, նայել շուրջը։ Բայդենին օգնության են հասել անվտանգությունը։ Թիկնապահները նկատել են, որ քաղաքական գործիչը պատրաստվում է գնալ այլ ճանապարհով և ցույց են տվել ճիշտ ճանապարհը։

 

Երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունից հետո նա բարձրախոսը ձեռքին հեռացել է բեմից՝ մոռանալով այն թողնել ամբիոնի վրա։

Քաղաքականություն