Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է. կա սրտի հանկարծակի կանգի վտանգ․ կինն ահազանգում է
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն ահազանգել է՝ ամուսնու առողջական վիճակը վատթարանում է։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Լինդա Էուլջեքչյանը հայտնել է, որ նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր է։
«Բժիշկներն ասում են՝ կա սրտի հանկարծակի կանգի վտանգ, և նրան անհրաժեշտ է սրտի վիրահատություն։ Բացի այդ, նա լյարդի խնդիրներ ունի և լեյկոցիտների բարձր քանակություն։ Իրավիճակը շատ բարդ է։ Տիկին Անահիտ Մանասյանը աջակցել է բժշկական օգնության հարցում, իսկ «Նաիրի» հիվանդանոցը՝ անվճար հետազոտություններ է կատարել»։
Նշվում է նաև, որ բնակության վայրի հետ կապված խնդիր ունեն։
«Հիմա ապրում ենք մի տանը, որտեղ սոցիալական օգնություն չկա։ Իրավիճակը շատ վատ է դարձել։ Այս տունը մեկ ամսով վարձակալել են մի քանի ընկերներ։ Բայց սոցիալական օգնություն չի ստացել՝ վարձը վճարելու կամ սնունդ գնելու համար։ Ես չափազանց անհանգստացած եմ, այս իրավիճակը Վիգինին ավելի է անհանգստացնում, և դա լավ չէ նրա առողջության համար։
Նա նաև դեռ չի կարողացել տեսնել իր երեխաներին, ասում է. «Եթե իմ դուստրը գա, ի՞նչով կերակրեմ նրան։ Ի՞նչ կանեմ»։ Նա ամեն ինչի մասին է մտածում, և սա նաև հոգեբանական տառապանք է պատճառում նրան։ Ես ամաչում եմ այս իրավիճակից»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի. մանրամասներ
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ «Պահպանությա...
Սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են
2026 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտ...
Ամերիկացիները դժգոհ են. Թրամփի վարկանիշը նոր ցածրակետի է հասել
Ամերիկացիները դժգոհ են. Թրամփի հավանության վարկանիշը նոր ցածրակետի է հասել, հաղորդում է The Economist-ը: Դոնալդ Թրամփի ե...
Գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 139 դեպք
Հունվարի 26-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 138-ը՝ արտակարգ:...