ԱՄՆ-ը պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին. կոնգրեսականները շարունակում են պատժամիջոցներ պահանջել Ադրբեջանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լեյն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին` Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու համար։ Այս մասին Լեյը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Թեդ Լեյը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որի արդյունքում 120,000 հայեր 2 ամսով զրկվեցին սննդից, վառելիքից և դեղորայքից։ Լեյն ասել է, որ հպարտ է իր մասնակցությամբ բանաձեւի նախապատրաստմանը եւ նշել, որ Միացյալ Նահանգները պետք է տեր կանգնի Արցախի հայ ժողովրդին։
Կոնգրեսական Աննա Էշուն մասնավորապես ասել է, որ հպարտ է լինել Արցախի դաժան շրջափակումը դատապարտող երկկուսակցական բանաձևի սկզբնական համահեղինակը և Ջո Բայդենի վարչակազմին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ և դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը։ Ադրբեջանին։
«Արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը, և ԱՄՆ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը՝ արհեստականորեն ստեղծված այս հումանիտար ճգնաժամին վերջ տալու համար»,- գրել է Էշուն Twitter-ի իր միկրոբլոգում։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է իր քաղաքացիներին շտապ հեռանալ Բելառուսից: Շտապությունը բացատրվում է «Ուկրաինայի սահմանների մո...
Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին. Նեդ Փրայսը` ՀՀ նկատմամբ ՌԴ քաղաքականության և Վոլոդինի հայտարարությունների մասին
Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին։ Ուկրաինայի պարագայում դա զորքերով է և...
Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժի գոտում Հայաստանի ժողովրդի ցուցաբերած առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը` Սերդար Քըլըչը թելեգրամյան իր միկրոբլոգում շնո...
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախ...