Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ. պատճառը հայտնի է
Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը կանչվել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարություն՝ հանրապետության տարածքով հրթիռի թռիչքի մասին հաղորդագրությունների առնչությամբ։ Այս մասին հայտնել են Մոլդովայի ԱԳՆ-ում, հայտնում է Sputnik Moldova Telegram ալիքը։
«Մոլդովայի դիվանագիտության ղեկավարը կարգադրել է Քիշնևում Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Վասնեցովին շտապ կանչել ԱԳՆ՝ ռուսական կողմին մատնանշելու մեր օդային տարածքի անընդունելի խախտումը ռուսական հրթիռի միջոցով», - հայտնել են նախարարությունից։ ԱԳՆ-ի խոսնակ Դանիել Վոդան նաև նշել է, որ Քիշնևը վճռականորեն մերժում է հանրապետության նկատմամբ վերջին ոչ բարեկամական գործողություններն ու հայտարարությունները։
Նախօրեին հայտնի դարձավ Մոլդովայի վրայով հրթիռի հավանական թռիչքի մասին տեղեկությունը: Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հաստատել է երկրի օդային տարածքի խախտման մասին տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...
Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեա...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին:«Վշտացած եմ Թուրքիայու...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...