Միրզոյանն ու Լավրովը քննարկում են ունեցել. հայտնի է` ինչ են խոսել
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցերի շուրջ՝ ընդգծելով Մոսկվայի և Երևանի միջև դաշինքի ամրապնդման փոխադարձ մտադրությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։
Ռուսական կողմը կարևորել է եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքների արագ վերսկսումը, ներառյալ բոլոր տրանսպորտային և տնտեսական ոլորտների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը, ինչպես նաև հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև երկխոսության խթանումը։
Նմանատիպ հոդվածներ
«Պատմությունից թշնամանք չստեղծեք». Թուրքիայում ծանր են տարել Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաճումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն...
Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան
Տարածաշրջանային նման զարգացումների ֆոնին՝ Իրանը և Հայաստանը համակարծիք են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազ...
«Իրանը կարող է ապտակ տալ այն երկրներին, որոնք փորձում են իր համար խնդիրներ ստեղծել». ՀՀ-ում Իրանի դեսպանը` Ադրբեջանի մասին
Իրանի ղեկավարությունը իմաստուն է և չի ենթարկվում որոշ փոքր պետությունների տարատեսակ սադրանքներին։ Լրագրողների հետ...
Ադրբեջանի հայտարարությունը կեղծիք էր. Հունանյանը` պատերազմական հանցագործությունների մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային կառույցներին հետաքննություն անցկացնել Ադրբեջանի իրականաց...