Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան
Տարածաշրջանային նման զարգացումների ֆոնին՝ Իրանը և Հայաստանը համակարծիք են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազգային սահմանները ճանաչելու անհրաժեշտությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նրա խոսքով՝ երկու երկրների գործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի, երկու երկրների գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են վերջին մեկ տարվա ընթացքում։
«2021 թվականի ամռանը Գորիս-Կապան երթուղում առաջացած խնդիրների պատճառով ստեղծված վիճակը ևս մեզ համար օրակարգային էր։ ՀՀ կառավարությունը զգալի ջանքեր գործադրեց՝ այլընտրանքային ճանապարհներ գործարկելու ուղղությամբ, և դա ապացուցեց, որ մեզ անհրաժեշտ են անվտանգ ճանապարհներ։ Հուսով ենք, որ առաջիկա տարիների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային երթուղու պատկերը էապես կփոխվի»,- նշեց դեսպանը։
Աբբաս Բադախշան Զոհուրիի դիտարկմամբ՝ բարձրորակ և հարմար տրանսպորտային ուղիները հնարավորություն կտան միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերը բարձրացնելու առումով։ «Իրանի և Հայաստանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու դեմ սպառնալիքը ոչ միայն սպառնալիք կլինի Իրանի և Հայաստանի շահերին, այլ նաև տրանսպորտային երթուղու բոլոր շահառուները դա կընկալեն որպես սպառնալիք իրենց դեմ»,- շեշտեց դեսպանը։
Նրա խոսքով՝ այս ամենը հասկանալով երկու երկրների էլիտաները պետք է հետամուտ լինեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Դեսպանն ընդգծել է՝ որոշ խորամանկություն է նկատվում, խոսվում է այսպես կոչված միջանցնքերի, ինչ-որ գործողությունների մասին, բայց Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։
«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նախաձեռնությունը բխի մեկ այլ կողմից, իսկ մենք ընդամենը համապատասխանենք դրան։ Հակառակը, մենք պետք է ինքներս հանդես գանք նախաձեռնությամբ, այլ ոչ թե սպասենք, որպեսզի լինի ինչ-որ միջանցքի բացման նախաձեռնություն, իսկ հետո արդեն մտածենք, թե ինչ դիրքորոշում զբաղեցնենք ու արտահայտենք այն», - հավելեց Իրանի դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից
ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից։Քվեարկությանը մասնակցեց մի...
«Նրանք մեզ հետ են այնպես, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին՝ Ղարաբաղյան պատերազմում». Էրդողանը` Ադրբեջանի մասին
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ օգնության համար։ Այդ մասին Թուրքիայի նախագ...
«Պատմությունից թշնամանք չստեղծեք». Թուրքիայում ծանր են տարել Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաճումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն...
«Իրանը կարող է ապտակ տալ այն երկրներին, որոնք փորձում են իր համար խնդիրներ ստեղծել». ՀՀ-ում Իրանի դեսպանը` Ադրբեջանի մասին
Իրանի ղեկավարությունը իմաստուն է և չի ենթարկվում որոշ փոքր պետությունների տարատեսակ սադրանքներին։ Լրագրողների հետ...