Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանը խոսել է երկրաշարժից հետո թալան իրականացնելու փորձերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո թալան իրականացնելու փորձերի մասին։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։  «Ցավոք, շուկաներում թալանի…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո թալան իրականացնելու փորձերի մասին։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։ 

 

«Ցավոք, շուկաներում թալանի փորձեր կան։ Արտակարգ դրության սահմանմամբ պետությունը կմիջամտի այդ կողոպուտներին՝ ստանալով խորհրդարանի թույլտվությունը»,- ասել է Էրդողանը։ 

 

Վերջին տվյալներով՝ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից զոհվել է 14000-ից ավելի մարդ, տուժել է գրեթե 65000-ը։ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային շտաբում ընդգրկվել է 11 երկիր։ 

 

Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ Թուրքիայում փրկարարներին հաջողվել է ավելի քան 28 հազար մարդու տարհանել աղետի գոտուց։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250