ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը կողոպուտից խուսափելու համար միտումնաբար մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային․ ՌԴ
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի բնակիչը զինված ավազակներից փախչելու համար իր մեքենայով հարվածել է ոստիկանական մեքենային, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ շրջանային գլխավոր վարչությունը։ Վթարի կադրերը հրապարակել է Mash Telegram ալիքը։
Երիտասարդը համացանցով ծանոթացել է մի աղջկա հետ և ժամադրվել Սոլնեչնի շրջանում գտնվող նրա տանը։ Առավոտյան ժամը 4-ին այնտեղ հասնելով՝ նա չի կաորողացել կապ հաստատել աղջկա հետ։ Միևնույն ժամանակ, մի անծանոթ տղա և մի աղջիկ մոտեցել են նրան և խնդրել մեքենայով հասցնել իրենց ուզած տեղը:
Ճանապարհին ուղևորը հանել է դանակը և գումար պահանջել, սակայն վարորդը կանխիկ գումար չի ունեցել, և կողոպտիչները թույլ են տվել ավտոմեքենայով մոտենալ բանկոմատին։
Ինչ-որ պահի երիտասարդը նկատել է ոստիկանական մեքենա և որոշել է վթար կազմակերպել՝ այս կերպ օգնություն խնդրելու համար։ Երիտսարդը իր մեքենայով հարվածել է ոստիականության մեքենային։ Այնուհետև խնդրել է բերման ենթարկել ուղեւորներին՝ խոստանալով ավելի ուշ ամեն ինչ բացատրել։
Ոստիկանները բերման են ենթարկել նախկինում դատված 28-ամյա երիտասարդին և 21-ամյա աղջկան։ Պարզվել է, որ նրանք նախապես ծրագրել են կողոպուտը։
Հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլատակներից երեխան օգնություն է խնդրում
Սիրիայում աղջիկը խնդրում է փրկարարներին փլատակներից դուրս բերել իրեն և իր եղբորը։ Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Թուրքիայ...
Կամչատկա թերակղզու հարևանությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել. ինչ են հաղորդում ՌԴ գիտնականները
Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան կղզիներում, որը գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև, գրանվել է մոտ 5,8 մագնիտուդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նովոսիբիրսկ քաղաքում գազի պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է հինգի․ ՌԴ
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Լենինյա փողոցում, որտեղ գազի պայթյունի հետևանքով փլուզվել է երկու մուտք, հինգ մարդ մահացել է, 11 մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիժնի Նովգորոդի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ ՌԴ
ՌԴ-ի Նիժնի Նովգորոդի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսանյութը հրապարակել է Shot Teleg...