Նոր քրեական հետապնդում է հարուցվել զինվորական կացարանի ողբերգական հրդեհի գործով. Դատախազություն
Հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
«Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից»,- նշվում է Դատախազության հաղորդագրության մեջ:
Գ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նշված հոդվածի 3-րդ մասով կատաված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող: Գործով կան կալանավորված անձինք:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագր...
Փորձելու ենք ապացուցել, որ ինչ որ արվել է` արվել է ի նպաստ մեր պետությանը. Արտակ Դավթյանը` «անորակ հրթիռների» գործի մասին
Արդեն 1 տարի է՝ հրթիռների գործը դատարանում է, բայց, ըստ էության, տեղաշարժեր չկան, չեն հրավիրվել վկաները։ Համենայնդեպս, հ...
ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են ադրբեջանական մամուլի՝ ՀՀ-ի և Իրանի կողմից հարձակման նախապատրաստման մասին լուրը
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել...
ՄԻԵԴ-ում գերեվարվածներին վերաբերող 3 անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ. Սիրանուշ Սահակյան. ԶԼՄ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երեք անհատական գործ մտել է ակտիվ կոմունիկացիայի փուլ: Այս մասին NEW...