5․4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ` Ինդոնեզիայում. կան զոհեր
Ինդոնեզիայի Պապուա նահանգում 5․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով կա չորս զոհ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ նահանգի մայրաքաղաք Ջայապուրայի՝ տարերային աղետների հետևանքների չեզոքացման գործակալությանը հղումով։
«Մեր տվյալներով՝ հաստատվել է չորս մարդու մահվան լուրը։ Մենք դեռ տեղեկություններ ենք հավաքում»,- տարերային աղետների հետևանքների չեզոքացման գործակալության ղեկավար Ասեպ Խալիդը։
Խալիդը նաև հավելել է, որ երկրաշարժի հետևանքները զգացվել են Ջայապուրա քաղաքում, որտեղ վնասվել են բնակելի տներ և կառավարական շենքեր։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 13։28-ին (երևանյան ժամանակով՝ 09։28-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Ջայապուրա քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք։ Օջախը 10 կմ խորության վրա էր։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր հրդեհ` Մարալիկի կարի արտադրամասում. այրվել է 20 տոննա հումք
Հրդեհ Մարալիկ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը: Փետրվարի 9-ին, ժամը 05։42-ին...
Գիշերը դանակահարել են Երևանում սանմաքրում իրականացնող 2 աշխատակցի
Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: Այս մասին գրում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «ԵԱՍՄ հ...
Խոշոր պայթյուն` գազալցակայններից մեկում. կան տուժածներ
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-...
Թարմ տվյալներ երկրաշարժերից զոհերի թվի և հետցնցումների մասին
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած երկրա...