Թարմ տվյալներ երկրաշարժերից զոհերի թվի և հետցնցումների մասին
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
«Երկու հզոր երկրաշարժերից հետո հետցնցումների հաճախականությունը սկսել է նվազել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 5261-ի, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով:
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր հրդեհ` Մարալիկի կարի արտադրամասում. այրվել է 20 տոննա հումք
Հրդեհ Մարալիկ քաղաքում: Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը: Փետրվարի 9-ին, ժամը 05։42-ին...
Գիշերը դանակահարել են Երևանում սանմաքրում իրականացնող 2 աշխատակցի
Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: Այս մասին գրում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «ԵԱՍՄ հ...
Խոշոր պայթյուն` գազալցակայններից մեկում. կան տուժածներ
Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի Հաթայ բնակավայրում ծովի մակարդակը բարձրացել է, ջուրը հեղեղել է փողոցները
Երկրաշարժից հետո Թուրքիայի Հաթայ բնակավայրի Իսկենդերուն թաղամասում ծովի մակարդակը բարձրացել է: Ջուրը հեղեղել է փող...