ՏԵՍԱՆՅՈՒԹ. 71 զորամաս օտարման հանածներն Օհանյանի դեմ գործ են հարուցում՝ 1 զորամաս օտարելու համար. պատգամավորներ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր լրագրողներին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց:
«2022 թվական, ապրիլի 15: Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է, ՊՆ-ի՝ թվով 71 գույք է փոխանցվել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի: Այստեղ 71 զորամասի հասցե է՝ «Ստալիչնի պոլկն» էլ մեջը», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով ապացույցը:
Ասաց՝ հիմա ի՞նչ, հայտարարեն, որ զորամասեր են վաճառո՞ւմ:
«Ո՛չ, պարզապես այս զորամասերը չգործող զորամասեր են, բեռ է եղել ՊՆ-ի համար, դրա համար հանվել է վաճառքի», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Մանուկյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը շոու է: «Սա հասարակության ուշադրությունը շեղելու համար է», - ասաց նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի դիտարկմամբ՝ տարիներ անց այլ դատախազ կգա ու Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ «կգամի անարգանքի սյունին» «Ստալիչնի պոլկ»-ը վաճառելու համար:
«Դա անարդար է, բայց տա Աստված, որ Հայաստանում հետագայում նման էժան շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը», - նշեց Մանուկյանը:
Նա կարծում է, որ Սեյրան Օհանյանին կալանավորելու քայլին իշխանությունը չի գնա: «Կարծում եմ՝ այդտեղ չեն հասնի», - հավելեց Մանուկյանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս անդրադարձել է Օհանյանի նկատմամբ առաջադրված քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը և ասել` ՊՆ բալանսից 71 զորամաս օտարման հանածներն Օհանյանի դեմ գործ են հարուցում՝ 1 զորամաս օտարելու համար:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաց քննարկումների ժամանակ ուզում են մարդկանց ցույց տալ, թե իրենք «ամենակռուտոյ» տեղեքն են. Քոչարյանը` ընդդիմադիրների մասին
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 90 մլն-անոց Թուրքիայի վրա՞ հարձակվենք, մենք ուզում ենք մեր «յորղանի գյորա» խնդիրը լուծել. Սիմոնյան
Մենք հիմա ուզում ենք Հայաստանի անվտանգությունն ապահովել, երբ ասում եք՝ Թուրքիան թշնամի է, թե թշնամի չէ, երեկ դրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները». Լավրով
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույն...