ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաց քննարկումների ժամանակ ուզում են մարդկանց ցույց տալ, թե իրենք «ամենակռուտոյ» տեղեքն են. Քոչարյանը` ընդդիմադիրների մասին
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր փակ քննարկում, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Քննարկվել է ՀՀ Զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։
Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մանրամասնել է՝ Պաշտպանության նախարարն ընդդիմադիրներին ներկայացրել է բանակի բարեփոխումների վերաբերյալ ծրագրային ամբողջ փաթեթը: Հարցին՝ Պապիկյանի հրաժարականի պահանջ չի՞ հնչել ընդդիմադիրների կողմից, Քոչարյանն արձագանքել է.
«Ի՞նչ հրաժարական, բայց ինչի՞ հնչեր, Պապիկյանը որևէ բաց հարց չի թողել»:
Անդրադառնալով փակ քննարկումների էֆեկտիվությանը, Քոչարյանն ասաց. Նման հարցերի փակ քննարկումը շատ էֆեկտիվ է, բացի դեպքում բոլորն ուզում են ցույց տալ ձեզ և հանրությանը, թե «մենք «ամենակռուտոյ» տեղեքն ենք»: Էս հանդիպումները նման ֆորմատով ամենաճիշտն են»,- ասաց պատգամավորը` գնահատելով ընդդիմադիրների հետ անցկացված քննարկումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 90 մլն-անոց Թուրքիայի վրա՞ հարձակվենք, մենք ուզում ենք մեր «յորղանի գյորա» խնդիրը լուծել. Սիմոնյան
Մենք հիմա ուզում ենք Հայաստանի անվտանգությունն ապահովել, երբ ասում եք՝ Թուրքիան թշնամի է, թե թշնամի չէ, երեկ դրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք, արա դուք, եկել դատավարություն եք անում». Արսենյանի կոշտ ելույթը ԱԺ-ում լարեց իրավիճակը
Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները». Լավրով
Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Թուրքիայում դիմավորել Միրզոյանին և Ռուբինյանին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի...