Ադրբեջանի ԱԳՆ-ն` ՀՀ-ին ներկայացրած խաղաղության պայմանագրի առաջարկների մասին
Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Երևանին 15 օր առաջ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստիի» հարցման, փոխանցում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։
Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը վերջերս Ադրբեջանից ստացել է հաշտության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ և ուսումնասիրում է դրանք։
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հնչեցրած առաջարկները Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի, այլ 15 օր առաջ։ Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններ վարելու օգտին կարճ ժամանակում և միշտ պատրաստ է դրան», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Երեւանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԱԺ-ն Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից
ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկեց անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը մասնակցեց մ...
«Նրանք մեզ հետ են այնպես, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին՝ Ղարաբաղյան պատերազմում». Էրդողանը` Ադրբեջանի մասին
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ օգնության համար։ Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարա...
ԵՄ դիտորդների թվում ֆրանսիացի ժանդարմներ կլինեն. Civilnet
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում...
Լիբանանը բացում է օդային և ծովային սահմանները` Սիրիային օգնություն հասցնելու համար
Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիային հնա...