Մայրն ու տղան զոհվել են, աղջիկը փլատակների տակ է, հայրը հիվանդանոցում․ Սիրայում տուժած հայերի մասին
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի: Լրատվամիջոցներում նշվում է, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով մահացել են հալեպահայեր մայր եւ որդի՝ Միրնա եւ Ալպէր Թէնքէճեանները:
«Մայր ու տղա զոհվել են, հոր ոտքն է ամպուտացվել և այժմ հիվանդանոցում է, իսկ աղջկան փորձում են փլատակների տակից հանել։ Շատ երկար տևեց երկրաշարժը` բոլորը փողոց էին դուրս եկել. ես ինքս նոր տուն գնացի` պատերը վնասվել են»,– հայտնել էր Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում հաղորդում են 76 զոհի ու ավելի քան 400 վիրավորի մասին, Սիրիայում ավելի վաղ նշվում էր 42 զոհի ու ավելի քան 200 վիրավորի մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Փաստեր կան, անալիզի արդյունքներ կան»․ Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում
Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը Hraparak. am-ի հետ զրույցում ասել է, որ մարդասպաններն իր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Որտեղ են անցկացրել գիշերը Հալեպի բնակիչները
Հալէպի բնակչութեան մեծամասնութիւնը երէկ բնակարաններէն դուրս՝ ինքնաշարժներու, ակումբներու եւ եկեղեցիներու մէջ անցուց գիշե...
Սիրիայի հայկական թաղամասերում ևս փլուզումներ կան․ հայեր են հոսպիտալացվել․ ոչ պաշտոնական
Քիչ առաջ Auroranews-ը կապ հաստատեց Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից մեկի հետ, հասկանալու, թե գիշերը տե...
Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների, հորդառատ անձրևի տակ խուճապահար, անորոշ վիճակում են․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով նախնական տվյալներով տեղի հայկական դպրոցն...