Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների, հորդառատ անձրևի տակ խուճապահար, անորոշ վիճակում են․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով նախնական տվյալներով տեղի հայկական դպրոցներում, եկեղեցիներում, այլ հաստատություններում այժմ երկրաշարժի վնասներն են հաշվարկում, բոլոր շենքերում փլուզումներ, ճաքած պատեր կան: Այժմ քաղաքում ո՛չ ջուր կա, ո՛չ հոսանք, նաեւ կապն է խնդիր»: Այս մասին ասել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր
Ռեյիսյանը` մանրամասնելով. «Ինչպես հայերը, այնպես էլ տեղացիները ամբողջ գիշեր գիշերել են բացօթյա տարածքներում` կա՛մ բաց երկնքի տակ, կա՛մ վրաններում: Վախենում են տուն գնալ, չգիտեն, թե որ պահին ինչ ցնցումներ կլինեն: Ցնցումների հետեւանքով ավերվել են հարյուրավոր շենքեր, հստակ պատկերը այս պահին դժվար է ասել: Ներկա իրավիճակում Սիրիայում բարդ իրավիճակ է, որովհետեւ լուրջ ավերածություններ կան երկրում:
Փրկարար ծառայությունները փորձում են անել առավելագույնը, որպեսզի փլատակների տակ գտնվող քաղաքացիներին կարողանան հնարավորինս շուտ դուրս բերել: Մեծ վնասներ են կրել հատկապես Հալեպ ու Լաթաքիա քաղաքները, մարդիկ հիմնականում ապաստանում են հայկական եկեղեցիներում, մզկիթներում: Հայ երիտասարդները կամավոր կերպով լծվել են անօթեւաններին հացով-ջրով ապահովելուն: Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների տակ, հորդառատ անձրեւի տակ խուճապահար, անորոշ վիճակում են»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Թուրքիայի որ հատվածում են աշխատելու հայ փրկարարները
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքի տեղակայման մասին։ Կարո...
Մայրն ու տղան զոհվել են, աղջիկը փլատակների տակ է, հայրը հիվանդանոցում․ Սիրայում տուժած հայերի մասին
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի: Լրատվամիջոցներում...
Կասկածներ կան՝ կացարանում թմրանյութ է եղել. փորձաքննություն է նշանակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանակա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Որտեղ են անցկացրել գիշերը Հալեպի բնակիչները
Հալէպի բնակչութեան մեծամասնութիւնը երէկ բնակարաններէն դուրս՝ ինքնաշարժներու, ակումբներու եւ եկեղեցիներու մէջ անցուց գիշե...