Թուրքիայի ԱԳՆ են կանչվել Ստամբուլում դիվանագիտական ներկայացուցչությունները փակած երկրների դեսպանները
Ստամբուլում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են օրեր առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունների հավանականության պատճառով, հայտնում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ ի պատասխան այս ամենին՝ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի Անկարայում դեսպաններն ու ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գտնվող դիվանագիտական ծառայողների անվտանգությունն ապահովվում է միջազգային համաձայնագրերով և նմանատիպ մոտեցումները ծառայում են ահաբեկչական կառույցների «խարդախ և գաղտնի» օրակարգերին։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց դժգոհությունն էին հայտնել եվրոպական մի շարք երկրների կողմից ընդունած վերոնշյալ որոշման վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական...
Ստամբուլում Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը
Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումների...
«Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում, մի սպասեք». հասարակական-քաղաքական գործիչը` ԵՄ-ի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պա...
Ադրբեջանի նպատակը հստակ է. ԱՄՆ կոնգրեսականը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխ...