Ադրբեջանի նպատակը հստակ է. ԱՄՆ կոնգրեսականը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթի Փորթերը:
Կոնգրեսականը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը 120 հազար արցախցիներին գրեթե երկու ամիս զրկել է կենսական անհրաժեշտության ապրանքներից:
«Ադրբեջանի նպատակը հստակ է՝ ստիպել Արցախի էթնիկ հայերին լքել իրենց հայրենիքը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձնում ապրելը: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին իր ագրեսիայի համար: Ես շարունակում եմ վարչակազմին կոչ անել անհապաղ միջոցներ ձեռնարկել այս արգելափակմանը վերջ դնելու համար», - ասել է կոնգրեսականը:
Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնը պետք է դադարի ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին:
«Մենք պետք է դադարեցնենք ամբողջ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: ԱՄՆ հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ: Ես շարունակում եմ իմ համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին», - եզրափակել է կոնգրեսական Քեթի Փորթերը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական...
Ստամբուլում Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը
Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումների...
«Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում, մի սպասեք». հասարակական-քաղաքական գործիչը` ԵՄ-ի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խարկովում հրթիռակոծվել է համալսարանի շենքը
Ինչպես արդեն հայտնել էինք, Խարկովը հրթիռակոծվել է: Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական հրթիռն ընկել...