Կարո Փայլանը խոսել է Թուքիայում ազգային փոքրամասնությունների վրա հնարավոր հարձակումներից
Կարո Փայլանը Թուրքիայի ՆԳ նախարարին հարցադրում է ուղարկել վերջին օրերին տարածվող այն լուրերի հետ կապված, թե ազգային փոքրամասնությունների առաջնորդների ու կրոնական կառույցների դեմ ահաբեկչությունների սպառնալիքներ կան։
Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ՆԳ նախարարից հարցրել է, թե արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ ազգային փոքրամասնությունների դեմ հարձակումների սպառնալիք կա, և ինչ քայլեր են ձեռնարկվում հնարավոր ահաբեկչությունները կանխելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրելուց հետո լուրեր են պտտվել, թե Թուրքիա են մտել ԻՊ–ի ահաբեկիչներ, որոնք ահաբեկչություններ են նախատեսել եվրոլական երկրների հյուպատոսություններում, ազգային փոքրամասնությունների դեմ ինչպես նաեւ ոչ մահմեդական կրոնական կառույցների մոտ։
Հայտնի է, որ ժամանակավորապես փակվել են Ստամբուլում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունները։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
Պեսկովը հայտնել է` որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
Ռուսաստանի համար այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն է և դրա նպատակների իրականացումը, ասել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:&nbs...
Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկվի` հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել
Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգ...