Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկվի` հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել
Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը, որն օրերս հեռախոսազրույցի ընթացքում Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանից տեղեկացել է տեղում տիրող իրավիճակի մասին, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Շուրջ 120 հազար հայեր զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից: Տարածաշրջանը ձմռան պայմաններում մնացել է նաև առանց ջեռուցման և էլեկտրական հոսանքի: Եթե սա շարունակվի, ապա հումանիտար աղետ կարող է առաջանալ: Մենք պետք է հստակ դարձնենք Ադրբեջանի համար, որ հայ ժողովրդին ուժով իրենց կամքը պարտադրելն անընդունելի է: Եվ ես վարչակազմին կոչ եմ անում համոզվել, որ Արցախի ժողովրդին օգնություն պետք է հասնի», - նշել է Ներկայացուցիչների պալատի անդամը:
Նա, կարևորելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը, ընդգծել է.
«Այսօր իմ մտքերը նրանց հետ են, ովքեր տառապում են այս անմարդկային պայմաններում և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ այնպես անելու, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար», - ասել է Լինդա Սանչեսը:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
Պեսկովը հայտնել է` որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
Ռուսաստանի համար այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն է և դրա նպատակների իրականացումը, ասել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:&nbs...