«Ուկրաինան ձեզ զգուշացրել էր». սկանդալային հայտարարությունից հետո Իրանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունից հետ Իրանի արտգործնախարարություն է կանչվել երկրում Ուկրաինայի դեսպանը։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Դեսպանին խնդրել են բացատրել Պոդոլյակի հայտարարությունը, որով վերջինս նախօրեին անուղղակիորեն ընդունել էր Ուկրաինայի մասնակցությունը Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության վրա տեղի ունեցած հարձակման մեջ: Հիշեցնենք, որ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականն ասել էր. «Ուկրաինան ձեզ զգուշացրել էր»։
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին դատապարտել է պաշտոնյայի «թշնամական և սադրիչ դիրքորոշումը», «կասկածելի» է անվանել վերջինիս հայտարարությունները` Սպահանի ռազմական համալիրի դեմ ավերիչ գործողության վերաբերյալ։ Իրանը ուկրաինական կողմից պաշտոնական և հստակ բացատրություն է պահանջել, ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ունվարի 28-ի լույս 29-ի գիշերը անհայտ երկրի անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Իրանի մի քանի ռազմական օբյեկտների վրա: Արաբական լրատվամիջոցների պնդմամբ` հարձակվողը Իսրայելն է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը դեմ է արտահայտվել ՀԱՊԿ ԽՎ-ի և թյուրքական պետությունների ԽՎ-ի միջև պաշտոնական հարաբերություններին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական...
Ստամբուլում Բրիտանիայի և Գերմանիայի հյուպատոսությունները որոշել են դադարեցնել իրենց աշխատանքը
Ստամբուլում տեղակայված բրիտանական և գերմանական հյուպատոսությունների ներկայացուցիչները, անվտանգության նկատառումների...
«Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում, մի սպասեք». հասարակական-քաղաքական գործիչը` ԵՄ-ի մասին
Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Բաքվի դեմ պա...
Ադրբեջանի նպատակը հստակ է. ԱՄՆ կոնգրեսականը` Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար: «Արմենպրես»-ի փոխ...