Հասարակություն

Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կհետաքննի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ Չավուշօղլու

Unknown 114 դիտում
Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կհետաքննի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը․ Չավուշօղլու

Թուրքիան ակնկալում է, որ Թեհրանը կհամագործակցի Բաքվի հետ Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հարցում և կպարզաբանի միջադեպի պատճառները։ Այս մասին  հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ուրբաթ օրը Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Թեհրանի ոստիկանական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ հարցաքննության ժամանակ ձերբակալված հարձակվողը բացատրել է իր քայլի դրդապատճառները՝ ասելով, որ գնացել է այդ քայլին անձնական ու ընտանեկան խնդիրներից ելնելով։ 

 

Իրանի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Հոսեյն Ռահիմիին հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ փորձում է ազատել կնոջը, որը, ինչպես ինքն էր կարծում, երկար ժամանակ գտնվում էր դեսպանատան չորրորդ հարկում։

 

«Մենք ակնկալում ենք համագործակցություն մեր հարևանից՝ Իրանից, ադրբեջանական կողմի հետ այս ահաբեկչության հարցում։ Պետք է հասկանալ, թե ով է կանգնած դրա հետևում, ինչու է կատարվել այս արարքը: Այս հարցի շուրջ տեղեկատվության բաց փոխանակում է անհրաժեշտ: Մենք դա կարևորում ենք: Անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կանգնած են թիկունքում, ես ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական Ադրբեջանին, Ադրբեջանը երբեք ոչ մի տեղ մենակ չի լինի», - շաբաթ օրը լրագրողներին ասել է Չավուշօղլուն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250