ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է տղամարդը կրակոցներ արձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների ուղղությամբ

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր առավոտյան՝ ժամը 8:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ 

Դեսպանատան պաշտպանության պատասխանատու աշխատակիցը` Օրխան Ասկերովը, մահացել է, ևս մեկը վիրավորվել։

 

Իրանից մեկնաբանել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը: Թեհրանի ոստիկանապետ Սարդար Հոսեյն Ռահիմին մանրամասներ է հայտնել` դեպքի հանգամանքների մասին: Ըստ պաշտոնյայի խոսքերի.

 

«Ձերբակալվածն իր երկու փոքր երեխաների հետ է մտել դեսպանատուն։ Նախաքննության ընթացքում հարձակվողը հայտարարել է, որ հանցագործության դրդապատճառը անձնական և ընտանեկան խնդիրներն են», - ասել է Թեհրանի ոստիկանապետ։

 

 

Լրատվամիջոցները տարածում են Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակման տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը մուտք գործում դեսպանատան շենք և կրակոցներ արձակում այնտեղ գտնվող տղամարդկանց ուղղությամբ։