ԱԺ-ում պարգևավճարների ֆոնդը կրճատվել է․ ովքեր այսուհետ չեն ստանա դրամական խրախուսանք
ԱԺ-ի սպասարկող անձնակազմը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով վճարել իրենց պարգևավճարները։ Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո, բացի պետական ծառայողներից, խորհրդարանի ղեկավարությունը պարգևավճար է հատկացրել նաև ԱԺ տեխնիկական ու սպասարկող անձնակազմին. մոտ չորս տարի տվել է, հիմա՝ կտրել: Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Պարգևավճարներից զրկվածները զայրացած են, որ իրենց առանձնացրել են բոլորից ու բաժանարար գիծ քաշե: «Երբ իրենք նոր էին մտել խորհրդարան, լավ տղա էին խաղում, սրտացավ էին ձևանում, որ հավատանք ու վստահենք: Իսկ հիմա, երբ իրենց կարծիքով՝ մեզ իրենցով են արել, երեք մատի գործողություն են ցույց տալիս»,-ասել է պարգևավճար չստացած աշխատակիցներից մեկը:
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում ԱԺ աշխատակազմում։
«Աժ նախագահին դիմել են ՔՊ կուսակցության որոշ պատգամավորների օգնականներ, որպեսզի ստանան պարգևավճար, սակայն օրենքով այդ պարգևավճարը հասնում է միայն պետծառայողներին։ Նրանց կիսամյակային պարգևավճար է վճարվում տարեկան 2 անգամ, սա տվյալ պարգևավճարն է, որն օգնականներին չի հասնում»,-մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ պատգամավորների օգնականները նախկինում ստացել են պարգևավճար, քանի որ աշխատավարձերը բարձր չեն եղել, իսկ ԱԺ-ն ունեցել է խնայողություն։
ԱԺ խոսնակը հավելեց նաև, որ պարգևավճարների ֆոնդը կրճատվել է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը չի հասել Արցախ․ Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբից, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին ա...
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ստեփանակերտցիներին տարհանելու մասին հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրո...
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը․ Դոնֆրիդ
Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, «Ամերիկայի...
Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել․ ՊՆ-ն՝ տարածվող տեսանյութի մասին
Այսօր հրդեհ որևէ կացարանում չի եղել: Տարածվող տեսանյութը, նախնական ուսումնասիրությամբ, մի քանի տարվա վաղեմություն ունի:...