Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գործընթացը առաջ ենք տանում բազմաթիվ կառույցների միջոցով»․ հունվարի 24-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսնը
Նրա խոսքով «Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար վիճակը մեզ շատ է անհանգստացնում։ Հարցը վերջին օրերին եղել է պետքարտուղար Բլինքենի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քննարկման թեմա։ Մենք պնդել ենք, որ Լաչինի միջանցքով առևտրային և մասնավոր փոխադրումների խոչընդոտումը հանգեցրել է սննդի, վառելիքի ու դեղամիջոցների պակասի։ Բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների պարբերաբար խափանումներն ավելի են խորացնում վատթարացող մարդասիրական իրադրությունը»։
«Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Մենք փակուղուց պետք է լուծում գտնենք, որը կապահովի տարածքում ապրող բնակչության բարեկեցությունը։ Հավատում ենք, որ առաջ շարժվելու ճանապարհը բանակցությունների միջոցով է։ Մենք հավատարիմ ենք տևական խաղաղությանը։ Մենք խոսքով և գործով ցույց ենք տվել կողմերի հետ աշխատելու մեր կամքը։ ԱՄՆ-ն շարունակում է իրենից կախված ամեն ինչ անելու երկխոսությունը և միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը խրախուսելու համար», – ասել է Փրայսը։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Թուրքիան հինգ-վեց ամսվա ընթացքում կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հինգից վեց ամսից դուրս գալ...
ԵՄ դիտորդների ՀՀ գալն ինչ կտա մեզ, կազդի՞ ՌԴ-ի և Իրանի հետ հարաբերությունների վրա․ Սուրենյանցը մանրամասնում է
ԵՄ առաքելության Հայաստան գործուղումը դրական երևույթ է։ Այս մասին Auroranews- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրե...
Ինչպե՞ս են Ադրբեջանում արձագանքել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելուն․ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Դեռ անցած տարվա վերջին Ալիևին շատ բացասական էր արտահայտվո...