Թուրքիան հինգ-վեց ամսվա ընթացքում կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հինգից վեց ամսից դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից։ Այս մասին հայտնում է Aydınlık թերթը։
«ՆԱՏՕ-ն իր սադրանքներով մեզ ստիպում է դա անել։ Փորձելով մեզ դուրս հանել մեր հարեւան Հունաստանի դեմ, ինչպես նաև ներքաշել Մերձավոր Արևելքի հորձանուտը։ Վերջապես, դուք տեսնում եք Ղուրանի դեմ գործողություններ Շվեդիայում և Նիդեռլանդներում»,- ասել է Սանջաքը:
Նա նաև նշել է, որ վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը վստահ է, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որը թշնամական և ապակառուցողական քաղաքականություն է վարում հանրապետության նկատմամբ:
«Վերջին շրջանում թուրք ժողովուրդը սկսել է կարեկցել Ռուսաստանին և Պուտինին», - եզրափակել է քաղաքական գործիչը։
Հունվարի 21-ին դանիական հակաիսլամական Stram Kurs կուսակցության առաջնորդ Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել է Ղուրանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց Ղուրանի այրումը «ցածր ու ստոր» քայլի դրսևորում է։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը նշել է, որ Շվեդիայի իշխանությունները գործում են որպես «ժամանակակից բարբարոսներ»։
Նմանատիպ հոդվածներ
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով․ Washington Examiner
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով։ Այս մասին ասվում է The Washington Examiner-ի ծավալուն հ...
ԵՄ դիտորդների ՀՀ գալն ինչ կտա մեզ, կազդի՞ ՌԴ-ի և Իրանի հետ հարաբերությունների վրա․ Սուրենյանցը մանրամասնում է
ԵՄ առաքելության Հայաստան գործուղումը դրական երևույթ է։ Այս մասին Auroranews- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրե...