Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով․ Washington Examiner
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով։ Այս մասին ասվում է The Washington Examiner-ի ծավալուն հոդվածում։
Լրատվականի հրապարակումը ներկայացնում ենք ստորև․
«British Petroleum (նավթի և գազի բազմազգ ընկերություն, որի կենտրոնակայանը Լոնդոնում է ) շարունակում է մնալ Ադրբեջանում խոշորագույն օտարերկրյա ներդրողը։ Մինչ բրիտանական ընկերությունը պարծենում է երկրում իր «սոցիալական ներդրումներով», գործընկերության իրական շահառուն Ադրբեջանի իշխող ընտանիքն է։
Դեռ Հեյդար Ալիևի նախագահության տարիներին BP-ն և Ադրբեջանը ստորագրեցին Կասպից ծովի խոշոր նավթահանքում արդյունահանման բաշխման համաձայնագիր: Նրա որդին՝ Իլհամը, երկու տասնամյակ առաջ հոր մահից հետո ստանձնեց և՛ BP-ի հարաբերությունների, և՛ երկիրի ղեկավարությունը:
2021 թվականի դրությամբ BP-ի հանքավայրը իրականացնում էր Ադրբեջանի նավթի արտահանման 95%-ը։ Դա կազմում է տարեկան ավելի քան 10 միլիարդ դոլար, որի մեծ մասը գնում է Ալիևների մասնավոր հաշիվներին, այլ ոչ թե պետական բյուջե։
Անուղղակի ապացույցները վկայում են, որ BP-ի հետ գործընկերության հետ մեկտեղ եղել է բրիտանական կառավարության կողմից Ալիևներին պաշտպանելու չհայտարարված պայմանավորվածություն:
Ալիևների ընտանիքը Լոնդոնում ունի մոտ 700 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, ևս տասնյակ միլիոններ է ծախսել իր «մշակութային» կազմակերպություններին աջակցելու համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիան հաճախ Ռուսաստանի հետ այնպես է քվեարկում, որ խուսափում է Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան, մարդու իրավունքների խախտումները դատապարտելուց:
Օրինակ, անցյալ ամիս Անվտանգության խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սննդամթերքի և բժշկական պարագաների շրջափակումը, ադրբեջանցի դիվանագետը պարծենում էր, որ Բրիտանիան և Ռուսաստանը արգելափակել են բանաձեւը: Սակայն BP-ի հետ գործընկերությամբ Ադրբեջանին տրամադրվող պաշտպանությունը շուտով կարող է փոխվել։ «Խավիարային դիվանագիտությունը», որը ժամանակին գնեց Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող քաղաքական գործիչների բարեհաճությունը, գնալով ավելի է հանգեցնում հարցերի, եթե ոչ իրավական վտանգի:
Իրական խնդիրն այն է, որ Ալիևը գնալով ավելի ու ավելի անկանոն է գործում: Նա գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով, երբ նա սկզբում ժխտեց Քուվեյթի գոյության իրավունքը (ինչպես այսօր անում է Ալիևը Հայաստանի հետ), իսկ հետո ուղարկեց իր զինվորականներին՝ գործելու իր նկրտումներով (ինչպես Ալիևն է սպառնում անել): Միաժամանակ, բրիտանացի դիվանագետները, որոնք ասոցացվում են Ադրբեջանի հետ, կուլիսներում իրենց ավելի անհարմար են զգում և այլևս չեն ձևացնում։
BP-ի կասպիական հոլդինգները կարող են մեծ շահույթ ստանալ, բայց շուտով կապացուցեն, որ բռնակալներին քծնելը պարտվող բիզնես է»:
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...
Թուրքիան հինգ-վեց ամսվա ընթացքում կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հինգից վեց ամսից դուրս գալ...
Աղմկահարույց հրաժարականներ` Ուկրաինայում. ո՞վքեր են այդ պաշտոնյանները
Հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում, հունվարի 24-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստում որոշու...