Ով է Հայաստանում Վրաստանի նոր դեսպանը
Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն: Այս մասին հաղորդվում է Վրաստանի կառավարության կայքում:
Նա բուհում պաշտոնը լքել էր անցյալ տարվա աշնանը: Նոր դեսպանի հետ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով հայտարարել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է» և ապագա դիվանագետին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում:
Շարվաշիձեն տարբեր պաշտոններ է զբաղեցրել կրթության և գիտության նախարարությունում, այդ թվում ՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Զբաղվել է նաև գիտական և մանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թվականներին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։ Բացի այդ, 2004-ից 2013 թվականներին նա աշխատել է որպես Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն:
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապ...
Իրանի զինապահեստի վրա հարձակումն իրականացրել է իսրայելական Մոսադը. WSJ
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Իրանի վրա հարձակումները հասել են իրենց նպատակներին։ Այդ մասին գրում է...
Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նա...