Մակրոնն Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայությունից։
Մակրոնն ու հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող սպառնալիքներին։
CCAF-ի համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում, որին ներկայումս սպառնում են էթնիկ զտումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։
[d2814917edb6bb9f7bb885855da89dfe.jpg]
[03f7fdbd4e4ae526a5705203b641bc98.jpg]
[8c16758e41a42e980e3a7e6c096cd623.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...
Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով․ Washington Examiner
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով։ Այս մասին ասվում է The Washington Examiner-ի ծավալուն հ...
Թուրքիան հինգ-վեց ամսվա ընթացքում կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հինգից վեց ամսից դուրս գալ...