«Լեհաստանը, Լիտվան ընդհանրապես ցնդել են». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինան առաջարկում է չհարձակման պայմանագիր կնքել՝ միաժամանակ շարունակելով մարզել զինյալներին, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Բելառուսի ազգային անվտանգության համար։
«Ես չգիտեմ, թե ինչու են ուկրաինացիները դա անում: Մի կողմից նրանք մեզ խնդրում են, որ ոչ մի դեպքում չկռվենք Ուկրաինայի հետ, որպեսզի մեր զորքերը չտեղաշարժվեն այնտեղ: Նրանք առաջարկում են ստորագրել չհարձակման պայմանագիր»,-ասել է Լուկաշենկոն՝ երկրում սոցիալ-քաղաքական իրավիճակին և հանցավորության վիճակին նվիրված հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։
Լուկաշենկոն կարծում է, որ «Լեհաստանը, Լիտվան ընդհանրապես ցնդել են»։
«Նրանց ինչի՞ն է պետք սպառնալիքներ ստեղծելը, պարզ չէ, հետևաբար, մենք ստիպված ենք կոշտ արձագանքել»,- ասել է նա՝ հավանաբար նկատի ունենալով սպառնալիքները՝ ուղղված ՌԴ-ի հասցեին:
«Մենք բավականաչափ խնդիրներ ունենք պարագծի շուրջ՝ և՛ օդային տարածքում, և՛ ցամաքում, կանաչ սահմանը, մենք բավական խնդիրներ ունենք այնտեղ, Աստված մի արասցե, որ այս ամենը պահպանվի»,- հավելել է Բելառուսի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից հաստատում են, որ հանդիպել են Պապիկյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հաստատում են, որ այսօր իրենց խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել...
ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի մասնակից, շարունակում է կատարել իր պ...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրա...