ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի մասնակից, շարունակում է կատարել իր պարտավորությունները: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլում համաձա՞յն են արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Ադրբեջանին ուղղված կոչին, այն է՝ անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։
«Ռուսաստանը` որպես եռակողմ պայմանավորվածությունների և երկու տարի առաջ ստորագրված փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները: Եվ շարունակում է շատ տքնաջան ու բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,– ասել է Պեսկովը։
Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնեց, որ Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակել առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 44 օր է Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից հաստատում են, որ հանդիպել են Պապիկյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հաստատում են, որ այսօր իրենց խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշ...
Ադրբեջանում վրդովված են. երկրի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ է անվանել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայտարարությունը` Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավի...
Այսօր ԵԽԽՎ-ն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հե...
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը». ԵՄ ԱԳ խոսնակ
ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա...